Ֆորբսը հրապարակել է ռուսական բիզնեսի համար բարենպաստ հետխորհրդային քաղաքների ցանկը, որտեղ Երևանը զբաղեցրել է 8-րդ տեղը:
Հետազոտության մեջ հաշվի են առնվել Ռուսաստանի հետ քաղաքների կապերը, ռուսների համար բիզնես մթնոլորտը, հարկային համակարգը, ինչպես նաև ենթակառուցվածքներն ու աշխատունակությունը:
Ցուցակի մեջ ընդգրկված հետխորհրդային 19 քաղաքներից առաջին տեղը զբաղեցնում է Մինսկը, որին հաջորդում են Տալինն ու Վիլնյուսը համապատասխանաբար: Կիևը զբաղեցրել է 7-րդ տեղը: Ցանկում ընդգրկված են ևս 4 ուկրաինական քաղաքներ, դրանք են՝ Խարկովը (11), Օդեսան (13), Դոնեցկը (14) և Դնեպրոպետրովսկը (15):
Թբիլիսին գտնվում է 9-րդ հորիզոնականում, իսկ Բաքուն եզրափակում է տասնյակը: Վերջին տեղում է գտնվում Աշխաբադը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև