Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը «բամբասո՞ւմ է» Հովհաննես Մանուկյանին

Մայիս 22,2014 17:23

«Բամբասանքներին չեմ պատասխանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել էր, թե Հովհաննես Մանուկյանը «քաղբանտարկյալների դեմ գործեր էր սարքում»:
Պատգամավորը խոսել էր նաեւ նախարարի ունեցվածքի մասին: Դա, Հովհաննես Մանուկյանը չթաքցրեց: Ավելին, զարմացավ, թե ինչո՞ւ պիտի ունեցվածք չունենար, մանավանդ, որ 43 տարեկան է, ունի բարձրագույն կրթություն, իր բնութագրմամբ`վատ մասնագետ չի եղել, աշխատել է բազում ոլորտներում՝ պառլամենտում, գործադիրում, դատական համակարգում, դիվանագիտական կորպուսում:

Մանրամասնելով իր ունեցվածքի աղբյուրները, նախարարն ասաց. «Ես որ խորանամ պիտի սկսեմ իմ թիֆլիսահայ տատիկի արմատներից, հետո պիտի գնամ Մուշից գաղթած իմ պապի արմատներին, որոնք բավականին մեծահարուստ են եղել Արևմտյան Հայաստանում և գաղթելուց հետո այստեղ վատ չեն ապրել: Բնականաբար այդ ժառանգությունն իմ հորը, այնուհետև ինձ պիտի հասներ»:

Նախարարը չի հերքում, որ պետական համակարգում կոռուպցիա կա, բայց ասում է, որ դա նորություն չէ եւ ոչ ոք չի թաքցնում դա: «Մեր ծրագիրը նաև ուղղված է դրան: Այնտեղ մի ծավալուն հատված կա կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, և կառավարությունը բավականին հետաքրքիր նախաձեռնություններ ունի: Մասնավորապես նախատեսվում է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, որոնք հնարավորություն կտան պարզելու անհիմն հարստացման դեպքերը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031