Լրահոս
Օրվա լրահոսը

«Սատանայական տրամադրություններ» եւ Հրանտ Բագրատյանին դրվատանք`ԱԺ դահլիճում

Մայիս 22,2014 17:08

«ԱԺ դահլիճում սատանայական տրամադրություն կա»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ`հակադարձելով ընդդիմադիր պատգամավորների որակումներին ու պիտակավորումներին, նման հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հիշեց, որ ժամանակին, երբ ինքն էլ անկուսակցական էր, ինչպես էր հիանում «ընդդիմության կառուցողական առաջարկներով»:

Սակայն, այժմ, այս դահլիճում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «կարծես սատանայական տրամադրություն լինի»: Նրա աչքից չի վրիպել, որ «դահլիճի այն մասում նստած հայ մարդը դահլիճի այս մասում նստած հայ մարդու ծնունդը չի շնորհավորում», դա իրեն դուր չի գալիս:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ՀՀԿ անդամները չեն մտնում «որևէ մեկի ընտանիք», չեն հաշվում նրանց փողերը, չեն խոսում հորեղբոր տղաների զբաղմունքների մասին: «Սրա բաջանաղի տղեն ինչով է զբաղվում… Եվ այսպես քննարկում ենք կառավարության ծրագի՞ր: Դուք մի՞թե չեք կարողանում ձեր ելույթներն իրար հետ համատեղեք, երեք տարի տարբեր մարդիկ նույն բանն են ասում: Եթե ուրիշ բան չունեք ասելու, ասեք գրենք տանք, ասեք»,- ընդդիմությանը դիմեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Իր ամփոփիչ ելույթում էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթը, ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր: Ըստ վարչապետի, քաղաքական գործիչը մտածում է մյուս ընտրությունների մասին, պետական գործիչը`պետության: «Հարգելի ընդդիմադիրներ, սրա մասին մտածեք»,- ասաց վարչապետը`ընդդիմությանը հորդորելով`նկատի ունենալ, որ իր ցանկությունն ու հորդորն է`միասին աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ուանողուհի,Տավուշեցի) says:

    հհկ կոչվող սատանայական բանդան երկիրըմդժողքի է վերածել և իր սատանայապետի բերանով հորջորջում է իրենց հանգիստ թողնել ` սատանայական խրախճանքների մեջ….
    Երկիրը մաքրե’ք ձեր դժոխային ներկայությունից…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031