Ուկրաինական «ՈւՆՆ» լրատվականը, վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը, գրում է, որ Դոնեցկի անջատականները սկսել են վերացնել այն քրեական հեղինակություններին, որոնք հրաժարվում են ֆինանսավորել իրենց:
«Երեկ, մայիսի 21-ին Կազյոննի Տորեց գետում տեղի իրավապահների շնորհիվ հայտնաբերել ենք Ռոբերտ Մելոյանի դին, որին իրավապահ մարմինները համարում են շրջանի «նայող», – հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից:
Ըստ օպերատիվ տեղեկությունների, ռուսամետ զինյալները Մելոյանին սպանել են, քանի որ նա հրաժարվել է ֆինանսական օգնություն ցուցաբերել իրենց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև