Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնող խումբը հայտարարում է «Եվրոպական ընտրություն» քաղաքական եւ քաղաքացիական դաշինքի ստեղծման մասին

Մայիս 22,2014 16:44

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» դաշինքի նախաձեռնող խմբի հայտարարությունը
2013 թվականի սեպտեմբերի 3-ն Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությամբ անսպասելիորեն տապալվեց 3.5 տարի ընթացող Հայաստանի եւ Եվրամիության ասոցացման գործընթացը: Հանրության գաղտնի կայացված եւ Մոսկվայից թելադրված այդ որոշումը, ինչպես նաեւ դրան հաջորդած մի շարք որոշումները հեղինակությունը եւ գոյությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես ինքնուրույն սուբյեկտ:
Իրադրությունն էլ ավելի բարդացրին Ուկրաինայի իրադարձությունները, երբ եվրաասոցացման գործընթացի տապալման դեմ ծավալված ուկրաինացիների հանրային պայքարին Ռուսաստանի հակազդեցությունը հանգեցրեց փաստացի սառըպատերազմյան իրավիճակի: Այս պայմաններում Հայաստանի համար առավել քան երբեւէ արդիական ու հրամայական է դառնում ինքնիշխանության, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինքնուրույն հարաբերվելու խնդիրը, բազմապատկում է սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքով պետությանը սպառնացող վտանգը:

– Նկատի ունենալով՝ սեպտեմբերի 3-ից առ այսօր Հայաստանի ինքնիշխանությանն ու արժանապատվությանը շարունակաբար հասցվող հարվածները, վտանգները, ու մարտահրավերները՝ այդ թվում Արցախի խնդրում
– Մտահոգ լինելով ՀՀ իշխանության գործողություններով, որոնք մի կողմից պայմանավորված են ՌԴ կոշտ թելադրանքով, մյուս կողմից՝ Հայաստանում իշխանության ու բիզնեսի սերտաճմամբ ձեւավորված քրեածին համակարգի շնորհիվ
– Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ մարդկային զարգացման, պետական ու հասարակական կյանքի արդիականացման հրամայականով՝ որպես ժամանակակից աշխարհում ինքնիշխանության ու անվտանգության կարեւորագույն բաղադրիչները
– Դիտարկելով եվրոպական ուղղությունը, Եվրամիության հետ գործընկերության ու հավասարության սկզբունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության բազմակողմանի հարաբերությունների սերտացումը՝ որպես ինքնիշխանության, անվտանգության եւ համակողմանի զարգացման երաշխիք՝
Նախաձեռնող խումբը հայտարարում է

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» քաղաքական եւ քաղաքացիական դաշինքի ստեղծման մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031