Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը խանգարում էր Հեղինե Բիշարյանի ելույթին

Մայիս 22,2014 16:21

Կառավարության ծրագրի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Այսօր էլ նրա քննադատությունների ժամանակ տեղից հարկ համարեց կրկին միջամտել ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հիշեցնում էր ՕԵԿ-ական պատգամավորին, որ իրենց հետ են եղել, իշխանության։

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը երեկ էլ տեղից արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, ում ի պատասխան՝ Փաշինյանը սաստել էր. «Այստեղ բազար չի, արա»։
ՀՀԿ պատգամավորին հանգստացնելու համար միջամտեց նիստը վարող Էդուարդ Շարմազանովը. «Հիմա էլ է մերը, 131-ն էլ մերն են»։ Նա գործընկերներին կոչ արեց լսել նախկին կոալիցիոն գործընկերոջը: Հեղինե Բիշարյանը հասցրեց միայն պատասխանել. «Բա դուք ո՞ւր էիք»։

Իսկ մինչ այդ նա հայտարարեց, թե առանձնապես տարբերություն չկա այս ու նախկին կառավարությունների ծրագրերի միջև։ «Կառավարության փոփոխությունը մեկ ու կես տոկոսի համար ի՞նչ իմաստ ուներ»,-հարցրեց նա։
Նա նշեց, թե ՕԵԿ-ը դեմ է նաև Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության մոտեցմանը: Բիշարյանը նշեց, որ չնայած համակարգը հակասահմանադրական է ճանաչվել, բայց այս սուղ պայմաններում երկրից շարունակվում են գումարներ փոխանցվել արտասահմանում գտնվող ֆոնդերին: «Սա նախորդ կառավարության հրաժարականների պատճառներից մեկն էր, բայց կարծես թե շարունակվում է նույնը»,-նկատեց նա:

ՕԵԿ պատգամավորը նաև նշեց, որ 40-ից 60% ստվերային տնտեսություն կա երկրում, «բայց երբ ժողովրդին բերին, հասցրին այս վիճակի, հիմա հանկարծ որոշել են պատժել տղերքին ու ասել՝ ֆսյո, առավոտվանից մենք սկսում ենք հարկային դաշտում գործել: Նույն հաջողությումբ կարելի է արթնանալ ու ասել՝ տղերք, մենք այսօր ստվերում ենք գործում: Սա հաջողության բանալին չէ»,-ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ այդպես էլ նա չասաց, թե ինչպես է քվեարկելու ՕԵԿ-ը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031