Ռուսաստանցի նախկին մեծահարուստ և քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն էլ ավելի կմեկուսացնի այդ երկիրն, ինչը ձեռնտու կլինի ռուսաստանցի ազգայնականներին։
Խոդորկովսկին Եվրամիությանը հորդորել է նպաստել Ուկրաինայում կայունության հաստատմանը, նշելով, որ դա, իր հերթին, կարող է դրական դեր կատարել Ռուսաստանում բարեփոխումների համար։
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է նաև, թե, իր կարծիքով, Վլադիմիր Պուտինը չի ծրագրում զորք մտցնել Ուկրաինայի հարավ-արևելք։
Արմեն Քոլոյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում