Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է Հովիկ Աբրահամյանին

Մայիս 22,2014 15:56

Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում վարչապետի արած հայտարարությունը`պարտադիր կուտակայինի մասով`«պարտադիր, բայց ոչ պարտադրված»: «Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը: «Այսինքն` նա պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ`այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը` ասելով «պարտադիր, բայց ոչ պարտադրված»,- հավելեց նա:

Դավիթ Հարությունյանը գտնում է, որ լրագրողներին պետք է հետաքրքրի այս բառերի ոչ թե տարբերությունը, այլ` նմանությունը:

Առավել հանրամատչելի, Դավիթ Հարությունյանն այսպես բացատրեց այդ բառերի էությունը`կառավարությունը պետք է գտնի լուծում, որպեսզի հետագայում` մեր երկրի ժողովրդագրական փոփոխվող պատկերի պարագայում ստեղծի պայմաններ, որ Հայաստանի կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Այնուհանդերձ, նա դժվարացավ բացահայտել լուծման մոդելները, քանի որ դրանք դեռ քննարկման փուլում են:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, կտեսնի նաև, որ գործատուի պատասխանատվությունը ևս պարտադիր պետք է լինի, ի՞նչ մոդելով, դեռևս վաղ է խոսելը»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031