Ճանաչված բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջարկով բեմադրել է սերբ դրամատուրգ Բրոնիսլավ Նուշիչի հանրահայտ «Տիկին մինիստրուհին» պիեսը, որտեղ արծարծված հարցերն այսօր էլ արդիական է համարում: Հերոսը հանուն փառքի ու հարստության կորցնում է իր դեմքը, ուրանում մտերիմներին: Ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 29-ին:
Երբ Aravot.am-ի հետ զրույցում Վահե Շահվերդյանը շնորհակալություն հայտնեց Հ. Պարոնյանի անվան թատրոնին՝ գեղեցիկ մթնոլորտում ու բարության մեջ աշխատելու հնարավորության համար, հետաքրքրվեցինք, իսկ Մայր թատրոնից նոր ներկայացում բեմադրելու առաջարկ չի՞ ստացել, մանավանդ երկար տարիներ եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Ո՛չ, առաջարկ չեմ ստացել, հուսամ՝ կստանամ: Իսկ ընդհանրապես Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ես լինում եմ բոլոր այն օրերին, երբ իմ ներկայացումներն են խաղում: Իմ շարք ներկայացումներ խաղացանկում են»,- պատասխանեց բեմադրիչը:
Հիշեցնենք, որ Վահե Շահվերդյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով 2008-ի օգոստոսից ազատվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ տեւական անորոշությունից հետո, այդ հաստիքն ընդհանրապես վերացվեց:
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում», իսկ ամբողջական հոդվածը www. aravot.am կայքում կլինի մայիսի 24-ին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.avproduction.am-ի
Բրոնիսլավ Նուշիչ, սերբական գրականության դասական…
Շնորհակալ եմ, որ ուշադիր եք, վրիպակը ուղղեցի: Հարգանքով՝ Գոհար