Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյանը՝ օլիգարխիկ կառավարման համակարգի մասին. «23 տարի քարշ են տալիս, ոչինչ չի փոխվել»

Մայիս 22,2014 15:16

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած իրարանցմանը՝ նշեց. «Չեմ կարծում, որ խորհրդարանում որակապես նոր բան է կատարվում: Նման վիճակը մի քիչ այլ ձեւով, մի քիչ այլ խոսքերով, այլ թեմաների շուրջ պարբերաբար լինում է արդեն մի քանի տարի, ու չեմ կարծում, թե երբեւէ որեւէ դրական շարունակություն կլինի: Մարդկանց աշխատելու ոճը՝ ռազմավարությունն ու մարտավարությունը, ըստ էության, չի փոխվել, պարզապես ձեւերը դարձել են ավելի բազմազան: Նախկինում էլ շատերը չեն թաքցրել իրենց բիզնեսները, չնայած պարբերաբար մամուլում եւ այլ տեղեր խոսվել է այն մասին, երբ օլիգարխներն իրենց բիզնեսները մոտիկների եւ հարազատների վրա էին գցում, ասելով՝ տղայինս է, կնոջս բիզնեսն է …»:

Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին, կառավարման փորձագետի ձեւակերպմամբ, Հայաստանում զուտ անձերի փոփոխություններով անհնար է որակական արդյունք սպասել. «Ըստ էության, պետական կառավարման համակարգը նույնն է, նախկին կառավարման համակարգը ընդամենը հարմարեցվել է ներկա պայմաններին եւ արդեն 23 տարի քարշ են տալիս հին կառավարման համակարգը: Օլիգարխիկ կառավարման համակարգի ժամանակ, այսինքն՝ այն, ինչ մենք ունենք, անհնար է հաջողություն գրանցել եւ կրախ չունենալ…Ասածս այն է, որ ինչ կատարվում է նախախորհրդարանում, շատ լավ դրվագներ են՝ բազմասերիանոց սերիալից: Ամեն անգամ տեսնելով հերթական սերիան, հասկանում ենք, որ էությունը չի փոխվում, բայց շարունակում ենք հետաքրքրվել՝ իսկ ի՞նչ կլինի հաջորդ սերիայում: Ինձ թվում է՝ ժամանակն է թարգելու սուտ սպասումները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    “Ասածս այն է, որ ինչ կատարվում է նախախորհրդարանում, շատ…”
    Հարգելի լրագրող, երևի ոչ թո ՆԱԽԱխորհրդարանում, այլ խորհրդարանու՞մ։
    Թե չէ թեմայից դուրս է ստացվում։

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Կարապետ, ես նորից լսեցի ձայնագրությունը, հստակ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ է ասում պարոն Մեսրոբյանը: Հավանաբար նկատի ունի ոչ թե Նախախորհրդարան քաղաքացիական շարժումը, այլ երեւի մինչ խորհրդարանի ձեւավորվելը ընթացող գործընթացները, մարդկանց ակնկալիքներն ու չարդարացած հույսերը:
    Հարգանքներս

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031