Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. Շտապօգնությունը Մամիկոն Խոջոյանի կյանքը չի հասցրել փրկել (Տեսանյութ) 

Մայիս 22,2014 13:50

Հարցին, թե դիահերձման արդյունքներն արդեն պատրա՞ստ են, պարզվե՞լ է գերի ընկած եւ խոշտանգված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը, այսօր կառավարությունում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ
երբ պատրաստ լինի` կհրապարակվի: Պարոն Մուրադյանն ասաց, որ չնայած 12 կիլոմետր հեռավորությունից շտապօգնությունը Մամիկոն Խոջոյանի հարազատների ահազանգով 15 րոպեում հասել է գյուղ, բայց Մամիկոն Խոջոյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Նախարարի մեկնաբանությունները`տեսանյութում

 

 

Մամիկոն Խոջոյանը մահացել է մայիսի 20-ին: Ըստ նրա հարազատների, ադրբեջանական կողմում գերի ընկած Մամիկոն Խոջոյանին ինչ-որ հեղուկ` բենզին կամ նավթ են ներարկել, ինչի հետեւանքով էլ օր օրի ուռչել է եւ նրա ինքնազգացողությունը գնալով վատացել է: 77-ամյա տղամարդու վրա այրվածքների հետքեր էլ են եղել: Նրան ադրբեջանցիները հայկական կողմին էին վերադարձրել այս տարվա մարտի 4-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031