Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը իրեն չվերաբերող գործով գրություն էր ուղարկել դատարան (Տեսանյութ)

Մայիս 22,2014 13:40

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքը՝ ՀՔԾ եւ գլխավոր դատախազության անգործությունը չկասեցնելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնել անփոփոխ՝ այն համարելով հիմնավորված ու պատճառաբանված եւ այն վերացնելու անհրաժեշտություն չգտավ:

Սամվել Հարությունյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը նկատեց, որ իր բողոքի քննության շրջանակներում ՀՔԾ-ում եւ գլխավոր դատախազությունում անհասկանալի աշխատանքային ծանրաբեռնվածություն է առաջացել:

Ի դեպ, այս բողոքի քննության շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը գրություն էր ուղարկել դատարանին՝ կցելով փաստաթղթեր:
Պարոն Շուշանյանը նաեւ հետաքրքրվեց, թե պարոն Զիլֆուղարյանն ու Սուրիկ Խաչատրյանը որպես ով են հանդես գալիս, արդյոք իրավասու են դատարանին ներկայացնել որեւէ փաստաթուղթ կամ դիրքորոշում եւ արդյոք դատարանը դրանք պետք է ընդունի ու գնահատական տա: Այս հարցին դատարանը չպատասխանեց:
«Մեր հաղորդման մեջ նշված փաստերի մի մասի հիման վրա ժամանակին քրեական գործեր են հարուցվել, հետագայում գործերի վարույթները կասեցվել են՝ հանցանք կատարած անձանց պարզ չլինելու եւ չհայտնաբերելու հիմնավորմամբ»,- դատարանին հիշեցրեց պարոն Շուշանյանը:

Հետո ասաց, որ իր վստահորդի կողմից հաղորդման մեջ մի քանի հանցագործությունների մասին փաստեր են ներկայացվել եւ թե ՀՔԾ-ն, թե գլխավոր դատախազությունը, թե առաջին ատյանի դատարանը պարտավոր էին մեկ առ մեկ անդրադառնալ յուրաքանչյուր հանցագործության փաստին ու եթե գտնում էին, որ քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են, ապա դա պետք է հիմնավորեին յուրաքանչյուր հանցագործության փաստի մասով:

Պարոն Հարությունյանն ասաց, որ բողոքարկելու է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ու իր առջեւ բացվում են Եվրադատարանի դռները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031