ԱԺ արտաքին կապերի վարչության պետ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Վիկտոր Բիագովը:
Հիշեցնենք, այդ պաշտոնը թափուր է մնացել Վալերի Մկրտումյանի`վարչապետի օգնական նշանակվելուց հետո:
Վիկտոր Բիագովը աշխատել է Բրյուսելում ՀՀ դեսպանատանը: ԱԳՆ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջինիս առաքելության ժամկետն ավարտվել է եւ նա վերադարձել է Հայաստան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ