Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին». «Հայոց աշխարհ»

Մայիս 22,2014 12:37

Հատված ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ (ՀՅԴ) հարցազրույցից:
-Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։

-Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։

-Փաստորեն չեք ուզում «շանս տալ» վարչապետին՝ շտկելու իր նախորդի բացթողումները։

-Բազմիցս ասել եմ՝ մենք անձերի հետ կապված խնդիր չունենք։ Մեր դիրքորոշումը պայմանավորված է երեք հստակ չափորոշիչներով։

Առաջինը բուն կառավարության ծրագիրն է, որը մեզ չի բավարարում։ Երկրորդ չափանիշը մեր ներկայացրած առաջարկությունների ընդունելիության աստիճանն է, որը մեզ նմանապես չի բավարարում։ Երրորդը՝ վարչապետը եւ կառավարությունը պետք է քաղաքական խիզախություն ունենան գնահատական տալու նախորդ կառավարության ձախողումներին, ասելու՝ ինչն էր սխալ, եւ ինչը պետք է շտկել։

Իսկ եթե սխալներ չեն եղել, ուրեմն ինչո՞ւ կառավարությունը փոխվեց. սա մեզ համար առանցքային խնդիր է, որը չի կարող շրջանցվել։ Այս երեք չափորոշիչները հաշվի առնելով՝ Դաշնակցությունը չի կարող կողմ լինել այս ծրագրին։

-Հովիկ Աբրահամյանը քանիցս պարզաբանել է իր տեսակետը. «տեսակի» հարց է՝ նախկին պաշտոնյաներին քննադատելը չի մտնում իր սկզբունքների մեջ։

-Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ։ Քաղաքականությունը պետք է տարանջատել անձնական հարաբերություններից։ Քաղաքական գնահատական չտալ՝ տնտեսությունը ինչ վիճակում է, ինչը պետք է փոխել, տնավարի, անձնական հարաբերությունների մակարդակով ասել՝ դե, նախկինների մասին կա’մ լավ, կա’մ ոչինչ, նշանակում է՝ չտեսնելու տալ նախորդ կառավարության սխալները եւ թերությունները։

Կրկնում եմ, խոսքը ոչ թե անձերի, այլ ձախողված տնտեսական քաղաքականության մասին է. ես ընդհանրապես դեմ եմ, որ որեւէ հարց անձնավորվի կամ հասցվի անձնական վիրավորանքների մակարդակի՝ մեկին վատաբանես, այդ ֆոնի վրա փորձես շահեկան լույսի տակ ներկայանալ։ Բայց քաղաքական գործիչը պարտավոր է վարվող քաղաքականությանը գնահատական տալ, իրավիճակի ճիշտ ախտաճանաչում կատարել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031