Երեկ «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին արգելել են մուտք գործել Հատուկ քննչական ծառայություն եւ մասնակցել իր նկատմամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ առերեսմանը ոստիկանների հետ։
Լրագրողը ՀՔԾ էր կանչվել փետրվարի 12-ին տեղի ունեցածի «հերոս» ոստիկանների հետ առերեսվելու համար։ Գլխավոր դատախազության մուտքի մոտ նրան արգելել են ներս մտնել, ասել են, թե ցույց տա ինչ կա պայուսակներում։ Տեսնելով, որ պայուսակներից մեկի մեջ տեսախցիկ կա, ոստիկանները հայտարարել են, թե տեսախցիկով մուտքը շենք արգելվում է եւ որ տեսախցիկը պետք է իրենց մոտ մնա։
Գեւորգյանը ասել է, որ նախկինում բոլոր հարցաքննություններին ներկայացել է նույն պայուսակով, որի մեջ իր աշխատանքային տեխնիկան է եւ երբեւէ դրանցով ներս մտնելիս խնդիր չի եղել։
Ոստիկանները զանգահարել են քննիչին եւ ասել են, որ լրագրողը հրաժարվում է տեսախցիկը իրենց հանձնել։ Այնուհետեւ քննիչը զանգահարել է լրագրողին, սկսել է բղավել նրա վրա, ապա հրաժարվել է լրագրողին թույլ տալ ներս մտնել եւ մասնակցել առերեսմանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քրեական գործը, որով լրագրողին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է փետրվարի 12-ի դեպքին, երբ Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին «ՉԻ» լրագրողի մասնագիտական գործունեությունը, փորձել էին խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը եւ բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ։
Եվ ահա այսքանից հետո էին երեկ ոստիկանները լրագրողից պահանջում տեսախցիկը հանձնել իրենց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում