Դիրիժոր Վարդան Հակոբյանն այն եզակի ստեղծագործողներից է, ով ակտիվորեն զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ։
– Մշակույթի եւ արվեստի խնդիրների մասին շատերն են խոսում, եւ յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է այն բացը, որն առկա է։ Դուք ի՞նչ բաց եք տեսնում արվեստի եւ մշակույթի ասպարեզում։
– Համակարգվածության եւ պահանջատիրության խնդիր կա, որը պայմանավորված է մշակութային քաղաքականության եւ ճիշտ ռազմավարության բացակայությամբ։ Եթե առաջարկվեին խնդիրներ, դրանց լուծման համար լինեին պահանջատեր, ապա ներկայացվեր հաշվետվություն, թե առաջ քաշված խնդիրներից քանիսն են լուծվել եւ չլուծված խնդիրների համար ով է պատասխան տալու, այսօր մեր երկիրն այլ կերպ կզարգանար։ Բայց քանի որ այդ պահանջատիրությունը չի եղել, մեզ մոտ լճացումն ակնհայտ է, որը մշակույթի համար կործանարար է։
Մշակութային ճիշտ ռազմավարության ու քաղաքականության համար պատասխանատու է առաջին հերթին Մշակույթի նախարարությունը։ Մի օրինակ բերեմ. վերջին 15-20 տարվա մեջ ոչ մի գեղարվեստական ղեկավար աշխատանքից չի ազատվել ինչ-որ բան չանելու կամ վատ ղեկավարելու համար։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործունեությունն ընդհանուր առմամբ բացասակա՞ն եք գնահատում։
– Դա իներցիայով եկած գործընթաց է։ Իմ մատնանշած խնդիրները կան ոչ միայն Մշակույթի նախարարությունում, այլեւ բոլոր ոլորտներում։ Սխալ ռազմավարությունն ու պահանջատիրության բացակայությունն առկա են բոլոր ոլորտներում։ Մշակույթի նախարարությունը մաքսիմալ ձեւով հավանություն է տալիս իրականացվող ծրագրերին։
Սոնա ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում