Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական թշնամանքը ոչ մի տեղ չտանող ուղի է. Հ. Նաղդալյան

Մայիս 22,2014 11:46

-Տիկին Նաղդալյան երկու օր շարունակ ԱԺ-ում բավական ակտիվ ընթացան կառավարության ծրագրի քննարկումները, 34 պատգամավոր հարցեր ուղղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչն աննախադեպ էր. Ձեր հետևությունները քննարկման ընթացքից և դահլիճում տիրող մթնոլորտից.

-Նախ կուզեի ընդգծել վարչապետի հանդուրժողական կեցվածքը բոլոր այդ հարցերին պատասխանելիս՝ առանց մեծամտության, ամբիցիաների և ինքնասիրահարվածության, համախմբման և հանդուրժողականության ճանապարհով ընթանալու, բոլոր կարծիքները, խորհուրդները և քննադատությունները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին: Բազմաթիվ մարդկանց հետ նախկինում և ներկայումս շփումների արդյունքում՝ կարող եմ ասել, որ վարչապետի այդ ոճը` պարզ և մարդկային լեզվով, շիտակ ու մատչելի բոլորի համար, միշտ ընդունելի է եղել լայն հանրության կողմից: Իրականում Հ. Աբրահամյանը իր պատասխանների մեջ անսահման հանդուրժող էր, կարողացավ զսպվածություն և հավասարակշռություն ցուցաբերել,  չտրվել սադրանքներին, անգամ տհաճ հարցերին, սուր և սրելու նպատակադրությամբ հնչեցրած հարցադրումներին պատասխանեց օբյեկտիվ և բարյացակամ՝ վարպետորեն առանձնացնելով իսկապես սրտացավությամբ թելադրված և երկրի առաջընթացի համար կարևոր խնդիրները, որ հնչեցնում էին մեր գործընկերները երկուստեք՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, պարզապես քննադատելու, սևացնելու և հատկապես իրավիճակը սրելու մտադրություններից, նույն սադրիչ հարցը այս կամ այն առավել վիրավորական խմբագրությամբ անվերջ կրկնելուց կամ առանձին անձանց անունները ավելի ու ավելի բարձրաձայն հնչեցնելու «հերոսական» կեցվածքից դրդված: Պարզ դարձավ, որ մեր որոշ ընդդիմադիր գործընկերների համար, իսկապես, խնդիրը ո’չ կառավարության կազմի, և ո’չ էլ ծրագրի բովանդակության մեջ է, այլ հենց այդ տխրահռչակ` «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը որոշ քաղաքական ուժերի կողմից դավանելու և կառուցողական դաշտում աշխատելու նպատակադրում չունենալու մեջ է: Քաղաքական թշնամանքը ոչ մի տեղ չտանող ուղի է: Կցանկանայի, որ, ի տարբերություն այդ թշնամանքի, ոչ մի լավ բան չտեսնելու, միայն սևացնելու մոտեցման` մեր քաղաքական դաշտում գերիշխեր մեր ամենափորձառու քաղաքական ուժերից մեկի մոտեցումը, որը բարձրաձայնվեց հետևյալ կերպ` «մենք ուրախ կլինենք, եթե կառավարությունը հաջողի, բայց մեր գնահատականը արդյունքներով է պայմանավորված լինելու»:

Սա՛ է կառուցողական համագործակցության և միասնական ճանապարհով խնդիրներին լուծում տալու ուղին:

Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Քաղաքական թշնամանքը ոչ մի տեղ չտանող ուղի է. – Հարգելի տիկինը կամ չի գիտակցում, (կամ ձեւ է անում որ չի հասկանում) որ «քաղաքական» կոչվողն իրականում արտացոլում է սոցիալական եւ իրավական անհավասարության ահավոր անդունդը, որ իրենք են ստեղծել՝ իրենց ագահության ու փառասիրության զոհը դարձնելով ժողովրդին ու երկրի ապագան: Երեսպաշտությամբ ու դեմագոգիկ կոչերով դրությունը չի փրկվի: ԿԱՄ ԴՈՒՔ ՊԻՏԻ ՉՔՎԵՔ, ՎԵՐԱՆԱՔ, ԵՐԿՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԸՌՆԵԼՈՎ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ, ԿԱՄ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԵՔ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031