Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն բերում Սուքիասյանին. «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2014 11:43

Տիգրան Սարգսյանհ անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ձգձգվում է։

Վրաստանում կալանքի տակ գտնվող Սուքիասյանը դեռ մեկ ամիս առաջ միջնորդել էր Թբիլիսիի կենտրոնական դատարանին իրեն շտապ տեղափոխել Հայաստան՝ նշելով, որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում։ Դատարանը բավարարել էր Սուքիասյանի միջնորդությունը եւ արտահանձնման մասին վճիռը պաշտոնապես մտել էր ուժի մեջ, սակայն մինչ օրս հայտնի չէ նրա արտահանձման օրը։

ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ տեխնիկական խնդիր է Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու հարցը։ Պարզվում է՝ գործարարի արտահանձնման ձգձգման պատճառն այս անգամ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին է, ով եւ պետք է ստորագրի արտահանձնման վերաբերյալ որոշումը, ինչից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը։ Սակայն, ինչպես երեւում է, նա չի շտապում ստորագրել այն։

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ասաց, որ վրացական կողմը պետք է որոշի՝ երբ արտահանձնել Սուքիասյանին. Վրաստանի արդարադատության նախարարը դեռ չի ստորագրել արտահանձման վերաբերյալ որոշումը, ստորագրելուց հետո նոր կկազմակերպվի արտահանձնումը։

Հարցին, թե կա՞ն հստակ ժամկետներ արտահանձնման գործընթացի վերաբերյալ, Շահեն Տոնոյանը նշեց, որ չի կարող ասել։

Նա նաեւ նշեց, որ, երբ Աշոտ Սուքիասյանին արտահանձնեն Հայաստան, նախաքննական մարմինը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, նրա խափանման միջոց կալանավորման վերաբերյալ։

Վրաստանի արդարադատության նախարարի մամլո խոսնակ Մարիան Մսխիլաձեն երկու շաբաթ առաջ՝ մայիսի 5-ին, «Հետքի» հետ զրույցում հայտնել է, որ նախարարը դեռ ժամանակ ունի, եւ դեռ չի լրացել այն ժամկետը, որի ընթացքում նա պետք է ստորագրի Աշոտ Սուքիասյանի արտահանձման որոշումը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031