Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, Սեւանի հույսով, հատը 10 դրամով սածիլ են առնում. «Հրապարակ»

Մայիս 22,2014 11:37

Որ Արարատյան դաշտը ոռոգման ջրի խիստ պահանջ ունի, փաստում են հազարավոր հեկտարներով անմշակ մնացած հողերը։ Որ գյուղատնտեսական մթերքների առյուծի բաժինն արտադրում են Արարատյան հարթավայրի գյուղացիները, չեն հերքում նաեւ իրենք՝ Սեւանի ավազանի բնակիչները։ Բայց դե արի ու նրանց բացատրի, որ, չնայած իրենց աճեցրած կարտոֆիլն ու կաղամբն էլ անհրաժեշտ պարեն են տնտեսապես անկում ապրող երկրի սպառողական շուկայի համար, բայց հիմնական արտադրողն արարատյան գյուղացին է. եթե նա չարտադրի, քաղաքացին սոված կմնա։

Իսկ հարթավայրի գյուղացին ոռոգման ջրի կարիք ունի, շատ ունի այդ կարիքը։ Նա մեղավոր չէ, որ տարիներ շարունակ իր հողի ծարավը հագեցրած Քասախ ու Սեւջուր գետերը ցամաքել են, որ ձկնաբուծարաններն ընդերքն այնպես են քամել, որ խորքային հորերն ի զորու չեն սահմանված չափով ջուր արտամղել։ Որ ներտնտեսային ցանցի մաշվածությունը թույլ չի տալիս եղած ջուրն էլ լիարժեք իրեն հասնի… Որ ստիպված են Սեւանից լրացուցիչ ջուր խնդրում։

«Եթե կառավարությունը մեկ– երկու ամիս հետո պետք է լրացուցիչ ջուր տալու որոշում կայացնի՝ շատ ուշ կլինի։ Էլ ո՞ւմ է պետք այդ ջուրը, եթե այգին չորացած լինի, սածիլը՝ սածիլ էլ մնացած։ Մարդիկ, Սեւանի հույսով, հատը 10 դրամով սածիլ են առնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ջուրը բաց չթողնեն։ Ամենը կչորանա։ Նորից հերթական հիասթափությունը կապրենք։ Նրանք, որ Ռուսաստանից ձմռանը եկել են էլ չգնալու խոստումով, նորից գաղթի ճամփան կբռնեն»,- ջուր չլինելու դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացումը նկարագրեց գյուղատնտես Արամ Հարությունյանը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031