Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դեռ չի արձագանքել այս իրադարձություններին. «Ժողովուրդ»

Մայիս 22,2014 11:33

Ուկրաինական ճգնաժամն ու դրա հետեւանքով ՌԴ-ում ստեղծված իրավիճակը, կարծես թե հույսեր են ներշնչել ԵՄ անդամ երկրներին։ Նրանք փորձում են օգտագործել այս իրավիճակը՝ Հայաստանին կրկին դեպի Եվրոպա տանելու համար։ Պատահական չէ, որ Արեւելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ երեկ հրավիրած քննարկումների ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանին բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ։ «Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ես ակնկալում եմ, որ մենք մեր համատեղ պարտավորությունները կիրականացնենք։ Իմ կարծիքով՝ որպես երկկողմ համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արեւելյան գործընկերության մեր ծրագիրը շատ կարեւոր նախաձեռնություն կլինի, որը պետք է փորձենք իրականացնել միասին»,- ասել է նա։

Իսկ դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, փոքր-ինչ անհասկանալի է, թե Հայաստանն ու ԵՄ համագործակցությունը ինչպիսի ձեւաչափում է լինելու, Հրիստեան մեկնաբանել է. «Մենք հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը։ Սա Հայաստանի իշխանությունների, ԵՄ հաստատությունների եւ ԵՄ պետությունների կողմից մի վարժանք է, որը պետք է փորձենք իրականացնել։ Անկախ նրանից, թե այս խորհրդակցություններն ինչպիսի արդյունք կունենան, ամենակարեւորը Վիլնյուսի գագաթաժողովի փաթեթի իրականացումն է»։

Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը դեռ չի արձագանքել այս իրադարձություններին։ Միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է երեկ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, եւ նոյեմբերին Վիլնյուսում արված հայտարարության արդյունքում պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն։ Ըստ Աբրահամյանի՝ իրենք փորձելու են առաջ տանել «եւ-եւ»-ի քաղաքականությունը՝ միաժամանակ ամրապնդելով հարաբերությունները Մաքսային միության հետ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031