Մամուլում շատ է ասվել, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան: Բայց այդ հարցում որեւէ նորություն առայժմ չկա:
Aravot.am-ը զրուցեց Յուրի Վարդանյանի հետ՝ հետաքրքրվելով նաեւ, թե արդյո՞ք ճիշտ էին այդ լուրերը: «Առայժմ հանգստանում եմ եւ ինձ շատ լավ եմ զգում: Ինչ վերաբերում է իմ նոր նշանակմանը, առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Ասեմ միայն, որ իմ՝ դիվանագիտական աշխատանքի անցնելուն զուգահեռ այս փուլում քննարկվում են նաեւ նոր աշխատանքի այլ տարբերակներ: Առաջիկա 20 օրում հստակություն կլինի», – ասաց նախկին նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Յուրի Վարդանյանին դեսպան նշանակելը ցույց կտա, թե ինչ խղճուկ Արտաքին Գործերի Նախարարություն ունի մեր խեղճ երկիրը։ Սա մոտավորապես նման կլինի ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում հայերեն չիմացող գլխավոր հյուպատոսի նշանակմանը։