Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը, որը ներկայացնում է Հեղինե Մակարյանի շահերը:
Նրա ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը ներկայացրեց լիազորագիր, դարձյալ իր կնոջ շահերը ներկայացնելու համար:
Հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Ռ. Հարությունյանը ազատվել է աշխատանքից, իսկ ՀՔԾ-ն նրա փոխարեն որեւէ մեկին չէր ուղարկել դատարան, քննիչի գործողությունների դեմ բերված բողոքին պատասխան տալու համար:
Գլխավոր դատախազությունից գործի վերահսկողությունն իրականացրած դատախազ Արմեն Շահբազյանն է ներկա, որը չնայած անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացրեց, սակայն բողոքաբեր կողմը չառարկեց, որպեսզի նիստը շարունակվի:
Տաթեւիկ Սիրադեղյանը ներկայացրեց Վաղարշապատի ոստիկանների գործողությունները, երբ անցյալ տարվա դեկտեմբերի լուսաբացին առեււանգել էին երեք տարբեր մեքենաներով Ա.Խուդոյանին, նրա երեք անչափահաս երեխաներին, կնոջը, սակայն ՀՔԾ-ն գործ չի հարուցել, իսկ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանն էլ որոշում է կայացրել քննիչի «օրինական» որոշման մասին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ անց:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ