Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սիրում ենք քեզ, Հովիկ-2». «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2014 11:10

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների երկու օրվա ընթացքում լրագրողները հարաճուն տպավորություն ստացան, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերահսկում է ոչ իշխանական քառյակին։ Նման տպավորության պատճառն այն է, որ քառյակ-Հովիկ Աբրահամյան հարցուպատասխանն ու քննարկումը տեղի էր ունենում լայթս-ընդդիմիզմի, առավել հաճախ՝ փոխադարձ ջերմության մթնոլորտում։
Հարցուպատասխանի մթնոլորտը սրելու եզակի փորձեր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ձեռնարկեցին։ Իրականում, սակայն, նրանց հարցերը տեղավորվում էին Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու ռազմավարական գծի մեջ։

Արամ Մանուկյանը Հովիկ Աբրահամյանին բացատրում էր, որ վերջինս կոռումպացված կադրեր է ներգրավել իր կառավարության կազմի մեջ, որոնց մասին ժողովուրդը վատ կարծիքի է։ Թվում է՝ նորմալ հարց է, նորմալ սրությամբ, բայց երբ Հովիկ Աբրահամյանին մեղադրում ես կառավարության կազմում կոռումպացված կադրեր նշանակելու մեջ, առնվազն շրջանցում ես այն հարցը, թե արդյոք ինքը՝ Աբրահամյանը կոռումպացված է, թե ոչ։ Մանուկյանը Աբրահամյանի մասին ակնարկ անգամ չարեց, ե կարծես խոսք էր գնում լավ վարչապետի մասին, ով ունի վատ նախարարներ։

Հովիկ Աբրահամյանն էլ Արամ Մանուկյանին ծիծաղելով «գազի մարդ» անվանեց՝ նկատի ունենալով վերջինիս ներգրավվածությունը գազային հանձնաժողովում։ Բոլորը ծիծաղեցին, ուրախացան, անցավ-գնաց;

Ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը հավատարիմ մնաց նույն գծին. նա կառավարության անդամներին բացատրում էր, որ իրենք չեն կարողանալու կոռուպցիոն համակարգի դեմ պայքարել, որովհետեւ Սերժ Սարգսյանը դա թույլ չի տալու։ Բռնեցիք չէ՞, իմաստը։ Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարողներն են, Սերժ Սարգսյանը թույլ չտվողը։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը հերթական անմեղ զոհն է կոռումպացված հրեշավոր համակարգի։

Լեւոն Զուրաբյանը նույնպես կոռումպացված համարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ այդպես էլ ակնարկ անգամ չանելով Հովիկ Աբրահամյանի ով լինելու մասին։
Ոչ իշխանական մյուս պատգամավորներն էլ, եթե քլնգում էին՝ բացառապես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Սա մտերմիկ մթնոլորտ էր ստեղծում Ազգային ժողովի դահլիճում, որովհետեւ Տիգրան Սարգսյանին քլնգելը հաճելի թեմա էր թե Հովիկ Աբրահամյանի, թե ԲՀԿ-ի եւ թե նրա արբանյակ կուսակցությունների համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031