Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Մայիս 22,2014 11:02

Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցմամբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:

10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ մեր այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:

Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ակցիային

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե Աբրամը ու իր ընկերները մեր ազգը թշնամուց չպաշտպանի, հո փոքրիկ Սերժիկը՛ չի պաշտպանելու։ Վերջիններիս գործը,՝ հարյուր հազարավոր Աբրամների հացը խլելն է։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031