Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն՝ statu quo-ի փլատակների տակ. «Ժամանակ»

Մայիս 22,2014 10:54

Երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ու մասնավորապես status quo-ի պահպանման մասին, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի մի զգալի, գրեթե գերակշիռ մասի կարծիք է հնչում, որ Հայաստանն աստիճանաբար թուլանում է, հետևաբար քանի շատ չենք թուլացել՝ ավելի լավ է հիմա գնանք status quo-ի փոփոխության, քանի որ վաղը ավելի վատ փոփոխության ենք արժանանալու:

Մինչդեռ թվում է, թե կարող էր լինել նաև հակառակ տրամաբանությունը, ու թերևս հաղթած պետության և հասարակության համար դա կլիներ ավելի բանական և բնական տրամաբանություն: Այն է՝ եթե մենք աստիճանաբար թուլանում ենք, ինչն իսկապես այդպես է, քանի որ չենք կարողանում կառուցել մրցունակ պետություն, ուրեմն պետք չէ ընդհանրապես մտածել status quo-ի փոփոխության մասին, այլ պետք է թողնել այդ ամենը և անցնել հենց այդ մրցունակ պետություն կառուցելու խնդրին: Եթե մենք թուլանում ենք, ապա status quo-ի աննշան փոփոխությունն անգամ ոչ թե կանխելու է մեր թուլացումը, այլ էլ ավելի է մեզ թուլացնելու, քանի որ Հայաստանն այժմ եթե ինչ-որ բան ունի ռեգիոնալ առումով, ապա դա հենց status quo-ն է և դրա պահպանությունը: Եթե դա էլ հանվի Հայաստանի տակից, ապա Հայաստանը կարող է ուժեղանալ, սակայն ուժեղանալ այնպես, ինչպես ասենք Բանգլադեշի կամ Հրազդանի տոնավաճառները, երբ դրանք հացի խնդիր ու հարստության աղբյուր են տարբեր մարդկանց համար, բայց երբեք չեն կարող պետական սուբյեկտ լինել: Այդպես էլ առանց status quo-ի՝ ուժեղացած Հայաստանը լինելու է ընդամենը մի մեծ ու ընդհանրական տոնավաճառ, որը կլուծի մի 2 միլիոն 950 հազարի հացի ու մի 50 հազարի էլ հարստության խնդիրը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031