Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ մամուլի խոսքը լսում են

Մայիս 22,2014 14:10

Շնորհակալություն Արամ Հայկազի հատորի հրատարակության հետ կապված խճճված ու անմիտ դատական գործում ինձ աջակցելու համար։

Շնորհակալություն նաեւ վերջին նամակս հրապարակելու համար։

Շնորհավորանքներս երրորդում եմ. Ձեր թերթի ապրիլի 29-ի համարում հրապարակված նամակս արդեն ներգործել է։

Անհավատալի է, բայց փաստ է՝ «Տիգրան Մեծի» նույն սենյակում միաժամանակ հրատարակության են պատրաստում երկու գիրք՝ Արամ Հայկազի «Մոռացված էջեր»-ի 5-րդ հատորը եւ սփյուռքի նախարարության 5 տարիների գործունեությունն ամփոփող գրքի վերահրատարակությունը՝ առանց Արամ Հայկազի վերոնշյալ գրքի Ա հատորի հիշատակման։

Պարզվում է՝ մամուլի խոսքը լսում են։

Հասկանալի է՝ այսպես (հերթական անգամ պետական միջոցները շռայլելով) պաշտպանվում են արդարադատությունից, բայց կարծում ենք՝ իզուր են այդքան սարսափել մեր դատարաններից…
Մաղթում եմ հաջողություններ եւ նամակիս նման ազդու բազմաթիվ հրապարակումներ. գուցե այսպես քիչ-քիչ նմանվենք քաղաքակիրթ երկրներին։
Տա Աստված:

ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031