Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեղծված դիպլոմակրի ատենախոսության գործը «փակվել» է

Մայիս 22,2014 14:07

ԲՈՀ-ն էլ շարունակում է աշխատանքներ վերադարձնել խորհուրդներ

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) boh.am կայքում պաշտպանությունից հետո չհաստատված ատենախոսությունների ցանկը պարբերաբար թարմացվում է: 2013թ. հուլիսից մինչ այս տարվա մայիսի 15-ը ԲՈՀ-ից մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել 80 աշխատանք, այդ թվում՝ 6 աշխատանք կենսաբանությունից, դրանցից 4-ի հասցեատերը ԳԱԱ 042 խորհուրդն է, 2-ինը՝ ԵՊՀ 051 խորհուրդը: Ինչ վերաբերում է կենսաբանության ոլորտին, «Առավոտը» այս տարվա փետրվարի 27-ին հայտնել էր, որ կեղծված դիպլոմով ատենախոսություն է պաշտպանվել կենսաբանությունից: Լուրը հաստատել էր նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ առանց փակագծեր բացելու: Մեր տեղեկություններով, կեղծված դիպլոմակրի գործը հասել էր մինչեւ ԱԱԾ: Ատենախոսության հեղինակը Ռոզա Իզմիրլյանն էր, գիտական աշխատանքի ղեկավարն էլ՝ ազգությամբ չինացի:
Փորձեցինք պարզել, թե ի՞նչ փուլում է այդ աղմկահարույց ատենախոսության ճակատագիրը:

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ գործը փակված է, քանի որ պաշտպանությունը չեղյալ է հայտարարվել: Ի պատասխան մեր մյուս հարցի՝ տիկին Արզումանյանը տեղեկացրեց, որ կենսաբանության ոլորտի՝ խորհուրդներ վերադարձվող աշխատանքներն առանձնապես մեծ թիվ չեն կազմում: «Այս պահին էլ չորս աշխատանք ունենք, որ վերադարձվելու են, բայց դրանց մեջ կենսաբանության ոլորտի հետ կապված աշխատանք չկա, քաղաքագիտությունից, գրականությունից, տեխնիկական, հասարակական գիտությունների ոլորտից են»,- հավելեց նա:

Փորձարարական կենսաբանության 042 խորհրդի պատասխանատուներից, ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանի հետ եւս կապվեցինք: Տիկին Բոյաջյանը շեշտեց, որ երբ Ռոզա Իզմիրլյանի աշխատանքը պաշտպանվել է անցյալ տարի, այդ ժամանակ իրենց խորհուրդը չի եղել պատասխանատուն: Նրա խոսքով. «Նախկինում այդ խորհուրդը Կենսաքիմիայի ինստիտուտին կից էր, այնպես որ՝ պաշտպանությունը մեր խորհրդի հետ կապ չուներ»: Մեր հարցին՝ հիմա է՞լ այդ աշխատանքն իրենց խորհրդի հետ ինչ-որ կերպ չի առնչվում, Աննա Բոյաջյանը պատասխանեց. «Այնքանով, ինչքանով մեր խորհուրդ է տեղափոխվել: Դեռ պաշտոնական որեւէ բան չենք ստացել, միայն ձեր թերթից ենք տեղեկություն ստացել: Բայց քանի որ մասնագիտությունը մոլեկուլային կենսաբանություն է, պետք է որ ստանանք: Այս պահի դրությամբ ոչինչ չգիտեմ, ինձ չեն զանգել, որեւէ թուղթ չեմ ստացել»:
Իսկ ճանաչո՞ւմ է, արդյոք, Ռոզա Իզմիրլյան գիտնականին: «Իհարկե, ճանաչում եմ, նույնիսկ տեսել եմ իրեն»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցրինք՝ կարդացե՞լ է նրա աշխատանքը: «Իմ նեղ մասնագիտությամբ չէ, վիրուսների վերաբերյալ է, իսկ ես վիրուսոլոգ չեմ… Հետո, որքան հասկացա, խոսքը աշխատանքի որակին չէր վերաբերում, այլ փաստաթղթերի հետ կապված խնդիր էր: Ինքս փորձագետ չեմ, չեմ կարող փաստաթղթերի կեղծն ու իրականը տարբերել»,- նշեց տիկին Բոյաջյանը:

Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ իրենց խորհուրդ սովորաբար ի՞նչ պատճառով են ԲՈՀ-ի կողմից աշխատանքներ վերադարձվում: «Մեզ մոտ նման բաներ հաճախ չեն պատահում, թերություններն էլ տեխնիկական բնույթի են լինում: Օրինակ, երիտասարդները մոռանում են հղումները, գրում են աշխատանքը, թերանում նշել, թե կոնկրետ որ ամսագրից եւ գրքից են ինչ-որ բան մեջբերել: Ես այսքան տարվա գիտնական եմ եւ լուրջ պատճառներ չեմ հիշում, դա երեւի գալիս է նրանից, որ կենսաբանության ոլորտ վպ þՐՌրՑօ, վպ ֆՍՏվՏՎՌրՑօ, խելոք, լավ երեխեք են գալիս, մարդիկ, որոնց իսկապես գիտությունը հետաքրքրում է»,- հավելեց ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենը:
Քանի որ նրա կողմից անդրադարձ եղավ տնտեսագիտությանն ու իրավաբանությանը, ապա նշենք, որ ըստ ԲՈՀ-ի կայքում զետեղված տվյալների, այս տարվա մայիսի 15-ի դրությամբ խորհուրդներ է վերադարձվել 3 աշխատանք իրավաբանության ոլորտից, 28-ը՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտության ոլորտը «խոտանված» աշխատանքների գծով շարունակում է ռեկորդակիր մնալ, ընդ որում՝ այդ ոլորտի վերադարձված աշխատանքներից երկուսը դոկտորական ատենախոսություններ են:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Թեմայի վերաբերյալ պատրաստ ենք տպագրել նաեւ այլ տեսակետներ, այդ թվում՝ տիկին Իզմիրլյանի տեսակետը, որի հետ հնարավոր չեղավ կապվել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031