«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը մեր հարցին: Ապա լսելով վարչապետի հայտարարությունից մեջբերումը գործարարներին ստվերային դաշտ բերելու մասին` ասաց. «Ասել ա, ուրեմն կանի: Ես հավատում եմ մեր վարչապետին»:
Նկատեցինք, որ ինքն էլ գործարար: Նախարարը արագ արձագանքեց. «Ես միշտ եղել եմ հարկային դաշտում ու ամենաօրինական հարկատուն եմ եղել»: «Առավոտի» դիտարկումն այն մասին, որ երեկ վարչապետը նաեւ հայտարարեց, որ պաշտոնն ու բիզնեսն անհամատեղելի են ու նման մարդիկ իրենց հետ անցնելու ճանապարհ չունեն, մինչդեռ Գագիկ Բեգլարյանն այժմ ուղղակիորեն հաստատեց, որ ինքը համատեղում է պաշտոնն ու բիզնեսը` մնաց անպատասխան: «Ժամանակ չունեմ, մնացած հարցերը…»,- ասաց Գագիկ Բեգլարյանն ու մտավ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ինչպես են ընդունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարներին ստվերային դաշտ բերելու մասին հայտարարությունը գործարար պատգամավորները` կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում
խնդիր չկա, կգրի բաբայի կամ դադայի, որդու կամ փեսու անունով՝ վերջացավ գնաց:
Գագիկ Խաչատրյանն էլ բիզնես չունի, բիզնեսը նրա տղաներինն է…
օրինակ վերցրեք Գ. Բեգլարյանից, նա ամենաօրինական հարկատուն է…..բա չէ, մնացածների նման….
Հ. Գ. Ինչպես են ընդունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարներին ստվերային դաշտ բերելու մասին հայտարարությունը ????????