Պարը գալիս է ապացուցելու, որ հնարավոր է կոտրել կարողությունների մասին թերի պատկերացումները և արվեստի միջոցով հավատալ մարդկային բարձր հնարավորություններին:
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Բրիտանական խորհրդի «Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Candoco ներառական պարային խմբի մասնագետների դասընթացը: Մայիսի 11-24-ը Candoco-ն համաղեկավար Պեդրո Մաչադոյի և պարուհի Վիկտորիա Մալինի հետ եկել է Հայաստան՝ աշխատելու առաջին ներառական խմբի մասնակիցների հետ:
Սկզբում նրանք համերգներով հանդես են եկել տարբեր երկրներում,հետո անսպասելի կերպով հետաքրքրություն է գոյացել միջոցառումների նկատմամբ: Կազմվել է մայր հայտարարություն, որը տարածվել է թե՛ առցանց, թե՛ շահագրգիռ կազմակերպությունների միջև, և ստացված դիմում-հայտերի շնորհիվ էլ ստեղծվել է ծրագիր:
Միացյալ Թագավորությունում վերապատրաստում անցած չորս դասընթացավարները անցկացրել են եռօրյա պարապմունքների շարք՝ 15 սեմինարով, որտեղ ինտեգրվել է 54 մասնակից: Այստեղ կար տարիքային հստակ սահմանափակում, ընտրվեցին 18 և բարձր տարիք ունեցողները:
Կատարվող աշխատանքը հեշտ չէ: Ներառական առումով միայն սահամանափակ հնարավորություն ունեցող անձանց հետ աշխատելը պահանջում է նրբանկատություն,մանկավարժ-հոգեբանի հմտություններ: Նրանք երբևէ չեն էլ փորձում պատկերացնել, որ կարող են պարել,շարժվել,զգալ երաժշտությունը հենց սեփական շարժումներում: Մանկավարժական կազմին ոգևորում են մասնակիցների աշխատասիրությունը, նվիրվածությունը ողջ պրոյեկտին:
Հետաքրքիր էր նաև այն փաստը,որ տարիքային սահմանափակման մեջ կար ընդամենը մեկ բացառություն`10 տարեկան Ինգան:
«Երբ նա առաջին անգամ ոտք դրեց մեզ մոտ, շատ ընկճված էր: Կյանքում չէր պարել, չէր մտածել երբևէ, որ հնարավոր է շարժվել: Մենք նրան առաջարկեցինք միանալ մեզ: Նա կտրականապես մերժեց: Ինձ՝ որպես մանկավարժ-հոգեբանի,այդ իրողությունը զարմացրեց և շփոթեցրեց: Ինգայի հետ կես ժամ անցկացնելուց հետո՝ համոզվեց, որ պետք է հավաքի ուժերը և իրեն փորձի այդ ոլորտում:
Մենք՝ մեր ողջ մանկավարժական կազմով վստահ ենք, որ Ինգայի այս փոքրիկ հավատը կուղղորդի ողջ կյանքի ընթացքում և կմնա հուշ:
Ինգայի մեջ մենք վերագտնվեցինք.. »,-պատմում է կազմակերպիչներից մեկը:
Ստելլա ՊԵՏՐՈՍՅԱՆ
прекрасная статья!