Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթ կանցկացնի

Մայիս 21,2014 20:20

«Համաներում շնորհել բոլոր այն ավտովարորդներին, որոնց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են: Ընդհանրապես վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ են հարկավոր, որով կվերացվի տուգանքների եռապատկման եւ հնգապատկման մեխանիզմը: Բացի դա, պահանջում ենք՝ տուգանքների նվազեցում, որովհետեւ մեր երկրի նվազագույն աշխատավարձը հաշվի առնելով, 10.000 դրամ տուգանքը շատ բարձր թիվ է, այսօր քաղաքացիները չեն կարողանում վճարել»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հ/կ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանը վարորդների անունից նաեւ հայտարարել է, որ դեմ են կարմիր գծանշաններին.«Առանց ծառայություն մատուցելու, փող են գանձում… Ինչ վերաբերում է տեսախցիկներին, դրանց մենք դեմ չենք, բայց դրանք պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե թալանեն: Օրինակ, առաջարկում ենք՝ դիրքավորվելու համար գծանշանները կարճացնել, որ մարդը մինչև լուսարձակ հասնելը կարողանա դիրքավորվի, խաչմերուկները, նշանները և այդ ամենը… ոստիկանությունը պետք է օրենսգրքի մեջ փոփոխություններ իրականացնի»։
Կիրակի օրը նախաձեռնությունը առաջին բողոքի ավտոերթ է նախատեսել՝ Թբիլիսյան խճուղուց, իշխանություններից իրենց պահանջների վերաբերյալ արձագանք չստանալու դեպքում էլ պայքարի կոշտ եղանակների են դիմելու: Ըստ նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի. «Քաղաքացիական անհնազանդությունը մեր միակ զենքն է մնացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031