Վաղը, կառավարության նիստում առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կզեկուցի, որ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, կառավարության որոշմամբ, կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:
Նախարարը, Սուրեն Քրմոյանին ազատելու որոշումը կհիմնավորի «Քաղաքացիական ծառայության մասին»ՀՀ օրենքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև