ԵՊՀ դասախոս, աստվածաբան, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը այսօր ազգային համախմբման կոչ է արել:
Ըստ նրա, ազգային միասնական դիմադրության ձեւավորումը հնարավորություն կտա, թե արտաքին մարտահրավերների դեմ պայքարել, թե ներքին գործընթացներին ավելի համարժեք մոտեցում ցույց տալ:
Այսօր «Նոյան տապան» ակումբում աստվածաբանը նկատել է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ էլ համախմբված քննարկումներ չկան. «Անհրաժեշտ են նման քննարկումներ, որոնք թույլ կտան պարզել՝ ինչ նպատակով են արվում այդ փոփոխությունները, ինչքանով են անհրաժեշտ, ինչ նպատակների է սպասարկելու եւ ի վերջո Հայաստանի արտաքին քաղաքականության, սփյուռքի համար ինչպիսի կարգավիճակ է կարողանալու ապահովել»:
Ըստ նրա, մոտենում է Ցեղասպանության 100 ամյակը, ինչին ընդառաջ չկան կազմակերպված աշխատանքներ. «Ունենք միասնական քաղաքական կամքի խնդիր, որովհետեւ մեր շուրջ տեղի ունեցող գործընթացներից մեկուսի մնալու դեպքում լուրջ բարդությունների կարող ենք հանդիպել: Արդեն մոտավորապես պարզ է, թե Թուրքիան ինչպիսի մոտեցումներ է որդեգրելու ու ինչպիսի առաջարկներ է ներկայացնելու»:
Կարդացեք նաև
«Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանն էլ նկատեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թույլ է, միան պաշտպանվում ենք ու միշտ հայտարարում՝ մենք չեզոք դիրքում ենք. «էդ նույն մոտեցումը 1912-ին դրսեւորվեց, եւ յուրաքանչյուրը, որը փորձեց չեզոք մնալ, կոտորեցին: Երբ փորձում ես չեզոք լինել, աշխարհը, որ չեզոք չէ ու ագրեսիվ է, կոտորում է»:
Աստավածաբանը առաջարկեց ստեղծել ինստիտուցիոնալ հարթակներ սփյուռքում հայ համայնքների համար:
Տիկին Մանանդյանն էլ նկատեց, որ սփյուռքին համախմբելու գործն էլ պետք է պետությունը ստանձնի, բայց ըստ նրա Հայաստանը «իմպոտենտ» քաղաքականություն է վարում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե Վադան Խաչատրյանը վերջին քսան տարիներին անընդհատ թփից թուփ է թռչում. և անընդհատ քաղաքական համոզմունքներ է փոխում, հիմա էլ մասնության կոչեր անոմ` իհա’կե,
երկիրն էլ է դառնում ,,իմպոտենտ,,….