Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն արժանի է բացառիկ բանաձեւի միջոցով ԵՄ-ին անդամակցելու. Անրի Ռենո

Մայիս 21,2014 18:27

Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցավ Եվրոպական միության ընդլայնման 10-րդ  տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը եւ  այլք:

Արմեն Լիլոյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի եւ Եվրամիությունն  երկար ճանապարհ են անցել Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ առաջին հերթին դա հնարավորություն է տալիս Հայաստանին ընդլայնել եւ ամրապնդել ներքին բարեփոխումների գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների հիմքում ընկած է ընդհանուր արժեքների նվիրվածությունը, իսկ դա նշանակում է, որ այդ բարեփոխումները կոչված են ամրապնդել փոխգործակցության հիմքը.

«Զարգացել է քաղաքական երկխոսությունը, մենք ակտիվ եւ շարունակական երկխոսության մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ տարբեր միջազգային մարտահրավերներին դիմակայելու հարցում, համաձայնության ենք եկել եւ ներդրել ենք վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը կարելի է համարել առաջին շոշափելի արդյունքներից մեկը Արեւելյան գործընկերության շրջանակներում»:

Անրի Ռենոն իր խոսքում նշեց, որ նկատել է, որ հայերը եվրոպամետ են եւ իրենց արժեքները մոտ են եվրոպական արժեհամակարգին, սակայն նա համարում է, որ պետք չէ բավարարվել միայն եվրոպական արժեքները ներկայացնելով, այլ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երկրի իրողությունը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը՝ դեսպանն այն անվանեց ուժեղ ուղերձ եւ նշեց, որ Հայաստանը արժանի է բացառիկ բանաձեւի միջոցով Եվրամիությանը անդամակցելուն. «Ինչպես ասում էր Շառլ դը Գոլը, կարեւորը գործին լծվելն է, իսկ հետո նոր՝ գործերի իրականացմանը ձեռնամուխ լինելը»:

Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը տեղեկացրեց, որ այս տարի լրանում է Լիտվայի Եվրամիության անդամակցության տաս տարին եւ հանրաքվեի ընթացքում բնակչության 91 տոկոսը կողմ է քվեարկել այդ անդամակցությանը. «Երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ ճիշտ որոշում ենք կատարել, եւ անցած տաս տարիների ընթացքում մենք շատ ենք տվել եւ շատ ենք շահել: Եվրամիության առկայությունը մենք մարդկանց նոր հնարավորություններ տվեց եւ մենք կարողացանք շահավետ օգտագործել դա»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031