Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զորքը հետ կանչելը ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի. Պուտին. ИТАР-ТАСС

Մայիս 21,2014 18:20

Ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից հետ քաշելը Ուկրաինայի նախագահի ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ կստեղծի, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը խոստովանել է, որ ռուսական զորքերը բավական մոտ են եղել Ուկրաինայի սահմանին, բայց հետո նա հրամայել է վարժանքների վայր տեղափոխել նրանց. «Բայց հիմա պաշտպանության նախարարությունը նոր հրաման է ստացել, այն է՝ հանել նրանց նույնիսկ այդ հրաձգարաններից», – ասել է Պուտինը, – «Դա չի արվում այն պատճառով, որ մենք վարանում ենք մեր զորքն այնտեղ պահել: Ի վերջո մենք ինքնիշխան պետություն ենք և պահում ենք մեր զորքն այնտեղ, որտեղ մենք ենք ուզում», – նշել է նա՝ ավելացնելով, որ զորքը հետ են բերել, որպեսզի դրա շուրջ ոչ մի շահարկում չլինի:

Թեև Պուտինը հավաստիացնում է, որ զորքը մշտական տեղակայման վայր բերելու հրաման է տվել, սակայն ՆԱՏՕ-ն և Ուկրաինայի ԱԳՆ-ը պնդում են, որ զորքը հետ քաշելու ոչ մի նշաններ չեն տեսնում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031