Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքս շարքից դուրս էր եկել, արյունը չռռում էր. «Վերնիսաժում» կրակոցներից վիրավորված 72-ամյա պապիկը՝ կատարվածի մասին. News.am

Մայիս 21,2014 18:13

«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 72-ամյա Մնացական Սուքիասյանը դեպքի վայրով անցնելիս է եղել, երբ փամփուշտը դիպչել է ոտքին: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ին պատմեց Մնացական Սուքիասյանը, որին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:

«Ես Վերնիսաժում եմ աշխատում շաբաթ և կիրակի օրերին՝ դեպքի վայրից մի 15 մետր հեռու: Գործով գնում էի, էդ մոմենտին, որ կրակեցին, ուղիղ ոտքիս կպավ: Որ խփեց, ինձ ոնց որ տապալեց գետնին. էլ ուժ չունեի: Ոտքս լրիվ շարքից դուրս էր եկել, արյունը չռռում էր, ես ընկա գետնին: Հալալ լինի Կարմիր խաչի աշխատողներին, որ պատահաբար այնտեղ էին, նրանք իմ կյանքը փրկեցին: Ոտքս կապեցին, օգնեցին ինձ, որովհետև մինչև շտապօգնությունը եկավ, բավականին ժամանակ էր անցել»,-ասաց  Մնացական պապիկը:

Նա պատմեց,  որ հարվածից հետո ոչ մի բան չի տեսել, բացի իր գլխավերեւում հավաքվող բազմությունից։ Նրա խոսքով, մինչև դեպքը պատահելը նույնպես ոչ մի տարօրինակ բան չի նկատել կամ լսել:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Մնացական Սուքիասյանի ոտքը վիրահատել են, երկաթի միջոցով վերականգնել են փշրված ոսկորը: «Բախտս բերեց, ոտքս շատ չէր վնասվել, թե չէ ոտքս կկտրեին: Հիմա ոսկորս մի քիչ կպել է»,-նշեց Մնացական Սուքիասյանը, որը ևս 15 օր հիվանդանոցում բուժում կստանա:

 

Մանրամասները կարող եք կարդալ News.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031