Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններ վարելը բացառել է, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Կարծում եմ, որ այսօրվա պայմաններում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցություններ վարել հնարավոր չէ», – ասել է Յացենյուկը մայիսի 21-ին Նիկոլաևում տեղի ունեցած «Ազգային միասնականության կլոր սեղան»-ի ժամանակ:
Փոխարենը նա կողմ է հանդես եկել ժնևյան ձևաչափով 2-րդ հանդիպման անցկացմանը, որտեղ բանակցում են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ և Եվրոմիությունը:
«Մենք պատրաստ ենք «Ժնև-2» ձևաչափին… Պարզապես մինչև հանդիպելը, մենք պետք է իմանանք, թե ինչ ենք քննարկելու, ոչ թե հանդիպենք ու բաժանվենք առանց որևէ համաձայնություն ձեռք բերելու ու օգտագործենք այդ հանդիպումները, որ մեր քաղաքական դիրքորոշումները ցույց տանք», – ասել է Յացենյուկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ