Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն՝ դատարանում. Սպառնում են պոկել դատավորի լեզուն, դատախազի՝ եղունգները (Տեսանյութ)

Մայիս 21,2014 17:41

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը թեժ էր: Այն սկսվեց նկատողություններով, ընթացավ վիրավորանքներով եւ ավարտվեց սպառնալիքներով:

Դատական նիստի հենց սկզբում դատավորը նկատողություն արեց նիստի մասնակիցներից մեկին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, թե իր ներս մտնելու ժամանակ ինչու էր նստած:

«Շատ էլ լավ է արել, ո՞ւր է դատարան»,- նկատողությանը արձագանքեց ազատամարտիկներից մեկը: Դատավորը պահանջեց նրան դուրս հրավիրել:
Հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարով ու ռեժիմի դեմ պայքարող կոչերով ցուցապաստառով կանգնած մեկ ուրիշ ազատամարտիկին նկատողություն արեց պաստառի համար, կարգադրիչներին հրահանգեց նիստերի դահլիճից հեռացնել պաստառը:

Երբ մեղադրող Պապիկյանը սկսեց ընթերցել հանրապետությունից բացակայող գործով վկաների նախաքննական ցուցմունքները, նիստի մասնակից ազատամարտիկները կրկին աշխուժացան: Մի քանիսը իրենց տեղերից սկսեցին ռեպլիկներ բաց թողնել:
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը նկատեց, որ գործով վկա Հենրիկ Հարոյանի ցուցմունքը իսկական հոգեկան խանգարում ունեցողի ցուցմունք է: Դատավորն էլ հակադարձեց, թե նույնը ձեր ասածներից կարելի է հետեւություն անել, հետո կոչ արեց նստել, հակառակ դեպքում դուրս կհրավիրի:

PrevPhoto
NextPhoto

Մի ուրիշ ազատամարտիկ էլ ասաց միանգամից ցուցմունք գրողին, սցենարիստին հրավիրեք դատարան, թող ասի՝ ինչը որից հետո է:

Մեկ ուրիշն էլ ասաց՝ նստեք դուք ու դատախազը միասին էդ հորինված ցուցմունքները կարդացեք, ինչ ենք եկել նստել էստեղ, ոչ մի նոր բան չկա:
Իսկ վկաներին հարցաքննած քննիչ Խաչիկյանին ազատամարտիկներից մեկը համեմատեց Վիլյամ Սարոյանի հետ:

Դատական նիստի ավարտին, երբ դատավորը անսպասելիորեն որոշեց հետաձգել նիստը, ինչին առարկեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը, ազատամարտիկները վրդովվեցին: Նրանցից մեկը սկսեց սպառնալ՝ կկտրի դատավորի լեզուն ու «քոքից» կպոկի դատախազի եղունգները, նա ասաց՝ չի խնայի նաեւ նիստերի դահլիճից իրեն դուրս հրավիրող կարգադրիչին. նրա էլ ականջները կպոկի:


Ազատամարտիկները նիստերի դահլիճից հեռացան՝ դատախազին մեղադրելով ապօրինությունների մեջ, նրան անվանելով «Սերժիկի ստրուկ»:
Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031