Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԺԿ անդամներին

Մայիս 21,2014 17:14

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքին եւ քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյին:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի երեք` ՀՀԿ, ՕԵԿ եւ Ժառանգություն կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը կարեւոր է ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման, եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից: Գալուստ Սահակյանը վստահություն հայտնեց, որ մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը եւ կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԱԺ նախագահի խոսքով` Եվրոպական Միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: «Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»-ասաց ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանը նշեց, որ միջկուսակցական համագործակցության կարեւոր օղակ են նաեւ միջխորհրդարանական վեհաժողովները եւ այդ շրջանակներում ԵԺԿ անդամակցող եվրոպական կուսակցությունների միջեւ համագործակցությունը կխթանի միջկուսակցական համագործակցությունը եւ կստեղծի քաղաքական հարցերի վերաբերյալ ԵԺԿ միասնական դիրքորոշումների ու տեսակետների համաեվրոպական համակարգված ցանց:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքը կարեւորեց համագործակցության հետագա խորացումը՝ նշելով, որ այն հիմնված է ընդհանուր արժեքների եւ ընդհանուր քրիստոնեական ժառանգության վրա: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման հարցում եւ փոխգործակցության զարգացումը ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների եւ Եվրախորհրդարանի հետ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը: Զրուցակիցները կարեւորեցին համագործակցությունը Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031