Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Իմ ինտերնետային լսարանն արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը»

Մայիս 21,2014 17:04

«Ինձ որոշ մարդիկ մեղադրում են, նրանում, որ սոցցանցերում ավելի ակտիվ եմ: Ցավով եմ ուզում նշել, ոչ մի հեգնանք ասածիս մեջ չկա, իմ ինտերնետային լսարանն արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը: Եթե այդպես շարունակվի, այդ մարդիկ 2017 թվականին լուրջ խնդիր են ունենալու Ազգային ժողով գալու: Հետևաբար` ուզում եմ ելույթս սահմանափակեմ շատ կառուցողական առաջարկությամբ, որով դիմում եմ խմբակցություններից մեկին (Նկատի ունի ՀԱԿ-ին-Ն. Գ.): Առաջարկում եմ բոլորով, քանի այս կազմով հավաքվել եք և դեռ խորհրդարանի անդամներ եք, Աստված գիտի թե էլ երբ կլինեք, հավաքվեք Ազգային ժողովի շենքի դիմացը և միասին մի հատ սելֆի արեք: Գոնե Ազգային ժողովում կատարած ձեր աշխատանքից մի լավ հիշողություն կունենաք»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ինչպես ասում են՝ կառավարությունն էլ փոխվեց, բայց որոշ մարդկանց մոտ ոչինչ չփոխվեց: Հայտնի անեկդոտն ասում է՝ փաստաթղթաշրջանառությունն է ավելացել միայն: Ակնհայտ է, որ Սևակին եթե հիշենք, բոլորն այժմ կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողին: Կարդացել են կառավարութան ծրագիրը եւ շատերը, սակայն ցավոք, հասկացել են մի մասը: Աչք է ծակում , որ որոշ մարդիկ իրենց դրել են Դելակրուայի «Ազատության» տեղը. դուրս են եկել բարիկադներ` ցույց տալով իրենց ամբողջ հմայքը քաղաքական: Ես կոչ եմ անում այդ մարդկանց իջնել բարիկադներից, որովհետև դիմացինը զենքով չի եկել այստեղ, այլ պարզած ձեռքով, գիտելիքով և ցանկությամբ միասին կառուցելու այն երկիրը, որի քաղաքացիները մենք պատիվ ունենք լինել միասին: Ակնհայտ է նաև հետևյալը, որ եթե անգամ ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, որոնք հանկարծ գիշերը մեզ փոխանցված լինեին մետաֆիզիկ եղանակով, էլի կլինեին մարդիկ, որոնք այդ տասը պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիոն ռիսկեր և այլն: Ակնհայտ է նաև, որ փոխվեց վարչապետը, փոխվել է կառավարությունը, և շատ ու շատ մարդիկ մնում են նույն իրենց դերի մեջ, ինչպես նախորդ կառավարության ժամանակ»,- իր ելույթում նկատեց ԿԳ նախարարը`նկատելով, որ սա այն է, ինչի մասին վաղուց խոսում էին:

«Խնդիրը իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են և որին դիտարկում են, որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի: Այստեղ անհավասարություն է ստեղծվում մեր և իրենց միջև, որովհետև մենք դասակարգային թշնամիներ չունենք, առհասարակ չունենք թշնամիներ քաղաքական դաշտում: Հովիկ Աբրահամյանի հետ երկու տարի լավ աշխատում էին Ազգային ժողովում, այդ ժամանակ ես չեմ հիշում նմանատիպ որևէ ելույթ, պոռթկում ու մեղադրանք: Ի՞նչ է փոխվել: Կամ` Գագիկ Խաչատրյանի տեղը նո՞ր իմացաք, նո՞ր հիշեցիք, որ նման մարդ կա կառավարությունում, կամ Դավիթ Հարությունյանին, կամ ինձ, կապ չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ճիշտ էս Աշոտյան, Սևակի տողերը տեղին մեջբերեցիր:,,Բոլորն այսօր կարդալ գիտեն,ուրեմն փառք կարդացածը հասկացողին,,:Ճիշտ ես է ճիշտ , բայց Սևակը ուրիշ հայեցի մի հուշում էլ է արել.,,Դասեր տվողները այնքան շատ են հիմա, նույնիսկ նրանք, ովքեր դասի կարիք ունեն,,:Լավ է չէ ասել և տեղին:Զարմանալի հաաայ է Սևակը, մի*թե ճանաչել է սերժին ու գալուստին, քեզ ու վերևների քամիներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031