Մայիսի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ-ի քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո հնարավոր կլինի գործնականում առաջ տանել ՀՀ-ԵՄ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ունեցող խնդիրները, խորացնել համագործակցության ոլորտները, ինչպես նաեւ զարգացնել քաղաքական եւ միջկուսակցական հարաբերությունները: Նիկոլաս Բրիեքը պարոն Զաքարյանի խնդրանքով մանրամասն ներկայացրեց նախընտրական զարգացումները Եվրախորհրդարանի ընտրություններում: Անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը, մասնավորապես Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի հետագա դիրքորոշումներին:
Արտակ Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, այդ հարցում Հայաստանի ակնկալիքները, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարները: Կողմերը խոսեցին ԼՂ-ի շուրջ ընթացող զարգացումների եւ դրանով պայմանավորված տարածաշրջանային խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց ներքաղաքական մի շարք հարցերի, մասնավորապես նորաստեղծ կառավարության գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Պարոն Զաքարյանը հույս հայտնեց, որ Ուկրաինայում իրադրությունը կկայունանա նախագահական ընտրություններից հետո, ինչը հնարավորություն կտա զարգացումները հնարավորինս կանխատեսելի դարձնելու:
Կարդացեք նաև
ԱԺ