Կառավարության ծրագրի վերաբերյալ խորհրդարանական քառյակը`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, միասնական որոշում դեռ չունի: Այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նկատենք, որ այսօր խորհրդարանական քառյակը հերթական քննարկումն է անցկացրել`հստակեցնելու համար կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները`վարչապետի ելույթների համատեքստում:
Մեկ այլ հարցի, ընդհանրապես, քառյակում հետագա գործունեության վերաբերյալ հստակեցումներ կա՞ն, պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ դեռ քննարկումներ են ընթանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ