Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները «փաթաթում են» ժողովրդի վզի՞ն

Մայիս 21,2014 16:46

Արդեն երկու օր է ընթանում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները:

Այսօր, երբ քննարկվում էր «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում» թեման, պարոն Զեյնալյանը մի շարք մտահոգություններ հայտնեց, թե «ՀՀ-ում վարչապետն ու նախագահն իրար խանգարում են»:

Այնուհետև քննարկումից հետո շեշտեց. «Լավ կլինի, որ գործի կամ նախագահական կառավարական համակարգ, կամ վարչապետական: Ավելի ուժեղ է պետությունը, երբ միամոմենտ է կատարվում օրենսդիր և գործադիր իշխանությունների ընտրությունը»:
Պարոն Զեյնալյանի կարծիքով` այս պահին սահմանադրական բարեփոխումները ժողովրդին չեն հետաքրքրում, մարդիկ ավելի շատ հետաքրքրված են, թե «ինչպես արտասահմանում գործ ճարեն, գնան աշխատեն»:

Ըստ պարոն Զեյնալյանի` սահմանադրական փոփոխությունների լրջագույն կարիք կա, և դա կարելի է անել միայն հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե «փաթաթել ժողովրդի վզին»: Իսկ դա, ըստ իրավապաշտպանի` պետք է անել ժողովրդի մոտ ընտրությունների նկատմամբ վստահություն արթնացնելով:

Իսկ թե ինչ պատկեր կունենանք, եթե սահմանադրական փոփոխությունները դրվեն հանրաքվեի, պարոն Զեյնալյանը կարծում է, որ պարզապես մասնակցություն չի գրանցվի: Aravot.am-ի հարցին` այդ դեպքում սահմանադրական բարեփոխումների իրականացումը վերևից իջեցված հրահա՞նգ է, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Սահմանադրական ճգնաժամ մեր երկրում կա, երբ ժողովուրդը թողնում գնում է: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, դրանք ուղղակի ժողովրդի հետ առնչություն չունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031