Մայիսի 21-ին չինական «CNPC» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև Ռուսաստանից Չինաստան գազ մատակարարելու մասին պայմանագիր է կնքվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել է, որ ռուս-չինական գազային պայմանագրով գազի մատակարարման ենթակառուցվածքների և այլ պահանջների համար Ռուսաստանը 55 միլիարդ դոլարի ներդրում կանի, իսկ Չինաստանը՝ 22 միլիարդ:
Ռուսաստանի ու Չինաստանի միջև կնքված գազային պայմանագրով նախատեսվում է 30 տարվա ընթացքում տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ տրամադրել Չինաստանին, որի ընդհանուր արժեքը կազմում է 400 միլիարդ դոլար, հայտնել է «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ