Սողանքի պատճառով ներկայումս վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը փակ է: Սակայն մինչ այդ էլ այն շատ հայաստանցիների համար փակ էր:
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Ս.Մ.-ն մեզ հայտնեց, որ մայիսի 9-ին Վերին Լարսում ռուս սահմանապահները իրենց ավտոբուսից 7 հոգու արգելել են Ռուսաստան մուտք գործել:
Ոսկեվանցին Նոյեմբերյան քաղաքում համակարգչով մուտք է գործել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայք, տեղեկացել, որ իրեն արգելված չէ Ռուսաստան մուտք գործել: Դրանից հետո նա Բագրատաշենի մաքսակետում եւս հարցրել է այդ մասին եւ իմացել, որ ինքը Ռուսաստան մտնելու արգելք չունի:
Սակայն Վերին Լարսում հայտնել են, որ նա նախկինում Ռուսաստանում 3 ամիս առանց գրանցվելու է բնակվել, որի պատճառով 3 տարի ժամկետով զրկված է Ռուսատան մուտք գործելու իրավունքից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ