Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա». Հիմա էլ Շշի Մելոն. hraparak.am

Մայիս 21,2014 15:55

Քիչ առաջ Ազգային ժողովի միջանցքում փորձեցի մոտենալ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին, ով միջանցքում պարապ կանգնած էր: Մտադիր է հարցնել, թե ինչ կարծիքի է կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ:
Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ Շշի Մելոն, նախ հրաժարվեց շփվել` պատճառաբանելով, թե զբաղված է: Իմ դիտարկումը, թե այս էլ որերորդ դեպքն է`ինքն ասում է, թե զբաղված է ու չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, մանավանդ որ «լրագրողը նաեւ իր ընտրատարածքի բնակիչ է»: Այս արտահայտությունն անսպասելիորեն հունից հանեց Մանուկյանին ու նա բառիս բուն իմաստով հարձակվեց վրաս.

«Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա: Քեզ ո՞վ ա թույլ տվել հետս տենց խոսել, դու ինձ ճանաչո՞ւմ ես»,-բղավում էր մականունավոր պատգամավորը:

Երբ նկատեցի, որ ուղղակի փորձում էի մի քանի հարցի շուրջ զրուցել, և որևէ անհարգալից վերաբերմունք չկա դրանում: Լրագրողի գործը հարցեր տալն է, պատգամավորինը՝ պատասխանելը: Բայց պատգամավորը չէր հանգստանում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք hraparak.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սրտանց ուրախ եմ Հրապարակ-ի թղթակցի համար,որի առողջությունը չի տուժել ժողովրդի ծառայի հետ հարցազրույցից հետո:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031