Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի ինքնապաշտպանության հայ մարտիկն այն մարդը չէ, ում ներկայացնում է. Цензор.нет

Մայիս 21,2014 15:49

Համացանցային տեսանյութերում աչքի ընկած, Ղրիմի ինքնապաշտպանության վաշտային հրամանատար Սամվել Հովսեփյանը պարզվել է այն մարդը չէ, ում անվան ներքո ներկայանում է, գրում է «Ցենզոր.նեթ»-ը:

Սամվելը հայտնի է դարձել, երբ Սիմֆերոպոլում բոլորի աչքի առաջ ծեծել է Կիևի միլիոնատեր Գենադի Բալաշովին և Օդեսայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին: Նա նաև հայտնի է լրագրողներին ծեծելով, օրինակ՝ վերջերս Ղրիմի լրագրող Օսման Փաշաևն ու նրա արտասահմանցի ընկերներն էին դարձել Սամվելի զոհը:

«Գրոշի» լրատվականի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Սամվել անվան ներքո թաքնվում է Արմեն Համլետի Մարտոյանը: Նա 46 տարեկան է, ավարտել է Վոլգոգրադի Կամիշինսկ քաղաքի ռազմական դպրոցը:
Բացի այդ, ուկրաինացի լրագրողները պարզել են , որ գնդապետ Մարտոյանը Ղրիմում զբաղեցնում է ՌԴ հակահետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ նրա եղբայրը՝ Մանվելը, նույն վարչության Սիմֆերոպոլի պետն է:

Պարզվել է նաև, որ Մարտոյանը զբաղվել է բռնցքամարտով, իսկ այժմ զբաղվում է բիզնեսով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031