«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները նորից իրենց աշխատավարձերն են պահանջում:
«Արդեն հոգնել ենք սպասելուց, ամեն անգամ ցույցից հետո տալիս են, հետո ձեռքները լվանում են: Դա լուծում չէ, բոլորն էլ ընտանիքատեր են, ապրել են ուզում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է գործարանի աշխատակիցներից մեկի կինը:
Գործարանի աշխատակիցները հարցով դիմել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը եւ խոստացել է հնարավորության սահմաններում զբաղվել խնդրով:
«Իմ աշխատանքային օրվա մեկ ժամը ես Քիմպրոմ-ի խնդիրներով եմ զբաղվելու, հիմա նորից եմ զբաղվելու, կառավարության ծրագիրը հաստատվելուց հետո ես նորից այդ հարցերը ամբողջական կբարձրացնեմ»,-խոստացել է Լոռու մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ