Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը գոհ է Գագիկ Ծառուկյանից եւ շարունակում է պաշտպանել

Մայիս 21,2014 15:44

Գագիկ Խաչատրյանին Դուք հավատո՞ւմ եք, որ Գագիկ Խաչատրյանն ասում է բիզնես չունի` այսօր խորհրդարանում այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղեցին լրագրողները: «Դե եթե ունի, նա նախ պաշտոնից կհրաժարվի, օրենքով ինքն իրավունք չունի զբաղվելու գործարարությամբ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելն անհամատեղելի է: Նաև կստուգեմ»,- ասաց վարչապետը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ գործարարները շարունակում են արտագաղթել, քանի որ հույսեր չեն կապում կառավարության հետ: Վարչապետը հակադարձեց. «Դա մեզ ավելի պարտավորեցնում է, որ պետք է ամեն ինչ անենք, որ հավատը վերականգնվի մեր նկատմամբ»:

Հարցին` տեղյա՞կ եք, որ գործարարներից ու պատգամավորներից ոմանց մոտ հեգնանք է առաջացրել այն հայտարարությունը, թե Գագիկ Խաչատրյանը բիզնեսով չի զբաղվում: «Դա ձեր կարծիքն է: Նորից եմ ասում՝ անձերից հեռու մնացեք, ով զբաղվելու է գործարարությամբ, նա իրավունք չունի նախարար աշխատի: Բարդ բա՞ն եմ ասել, եթե կհիմնավորվի, որ զբաղվում են, ուրեմն պաշտոն չեն ունենա: Ես ինչ- որ ասում եմ, նախ դուք հավատացեք իմ ասածներին, ես ձեզ խնդրում եմ: Ժամանակ տվեք, երբ որ կտեսնեք, որ մեր ասածներն իրականություն չեն դառնում, այն ժամանակ կասեք»,- հակադարձեց Հովիկ Աբրահամյանը:
Եթե չարաշահումներ հայտնաբերեք նախկին կառավարության աշխատաոճում, դիմելո՞ւ եք իրավապահներին`հարցին էլ վարչապետն ասաց, որ այդ քայլն արդեն արել է. «Եթե հիշում եք, Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում ամբողջ փաթեթն ուղարկել եմ Գլխավոր դատախազին: Բայց ընթացք չկա»: Վարչապետն իր զարմանքն արտահայտեց. «Դրա համար էլ եմ ես պատասխանատո՞ւ»:

Ձեզ կհաջողվի՞ բավարարել ԲՀԿ-ի պահանջները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ դեռ չեն պահանջի Ձեր հրաժարականը, բայց եթե ծրագիրը չկատարվի, ապա կպահանջեն նաև ձեր ղեկավարած կառավարության հրաժարականը`հարցրեց լրագրողներից մեկը: «ԲՀԿ-ն որևէ պահանջ իմ նկատմամբ չի ներկայացրել: Ի՞նչ պահանջ է ներկայացրել, ես չգիտեմ, ձեզ ներկայացրե՞լ է նման պահանջ: Ասում է՝ տեսնենք, եթե ծրագիրը նորմալ կիրականացնի, նորմալ կաշխատի, չենք պահանջի, չի աշխատի, կպահանջենք: Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ»,- պատասխանեց վարչապետը:
Լրագրողները հետաքրքրվեցին` Տիգրան Սարգսյանը չէ՞ր աշխատում, որ նրա հրաժարականը պահանջեցին: «Ինչի՞ եք ուզում, որ ես Տիգրան Սարգսյանի աշխատանքի գնահատականը տամ»,- հարցին հարցով պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031