Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարեւորը վիլնյուսյան գագաթաժողովի պարտավորություններն իրականացնելն է». Տրայան Հրիստեա

Մայիս 21,2014 15:34

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե Հայաստանին անհրաժեշտ են յուրահատուկ պայմաններ Եվրամիությանը ասոցացվելու համար, եւ հնարավո՞ր է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի կնքումը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան պատասխանեց, որ որպես դեսպան չի կարող գնահատականներ տալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը. «Իմ կարծիքով, պարոն Օլանդի կատարած հայտարարությունը համոզիչ էր Հայաստանի համար եւ համոզված եմ, որ այդ ուղերձը պատշաճորեն կընդունվի ամենուր»:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը եւ Եվրամիությունն իրենց համատեղ պարտավորությունները կկատարեն եւ որպես այդ երկկողմանի հարաբերությունների անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արեւելյան գործընկերության ծրագիրը շատ կարեւոր նախաձեռնություն կլինի: Պարոն Հրիստեան նաեւ նշեց, որ հիմա խորհրդակցություններ են կատարում հայկական իշխանությունների հետ, թե ինչպես կարելի է իրականացնել վիլնյուսյան փաթեթը եւ այդ գործընթացը.
«Սա Հայաստանի իշխանությունների, ԵՄ հաստատությունների եւ ԵՄ պետությունների հետ իրականացվող վարժանք է, որը մենք պետք է փորձենք իրականացնել: Անկախ նրանից այս խորհրդակցությունները ինչպիսի արդյունք կտան, կարեւորը վիլնյուսյան գագաթաժողովի պարտավորություններն իրականացնելն է»:

Անդրադառնալով կիրակի՝ մայիսի 24-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, Տրայան Հրիստեան նշեց, որ Եվրամիությունն ակնկալում է, որ Ուկրաինայում կլինեն ժողովրդավար ընտրություններ եւ սպասում է արդյունքներին. «Կարծում եմ, Եվրամիությունը արդեն իր կարծիքը հայտնել է, եւ համընդհանուր Ուկրաինայի ժողովուրդը կմասնակցի ընտրություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031