Մայիսի 17-ին Նոր Ուրենգոյ քաղաքում անցկացվեց V հերթական միջազգային բաց առաջնությունը՝ Կիոկուշին կարատեի «Յամբուրգի գավաթ – Յամալ 2014» տղամարդկանց միջև. Այս տարի առաջնությանը եկել էին պայքարելու ներկայացուցիչներ 17 երկրներից՝ Աբխազիա, Հայաստան, Ադրբեջան , Բելառուս, Մեծ Բրիտանիա, Հունգարիա , Իրաք, Իտալիա, Ղազախստան, Կիրգիզիա, Չինաստան , Հոլանդիա, Ռուսաստանի , Թուրքմենստան, Ուզբեկստան և Լիբանան:
Հայաստանը առաջնությանը ներկայացրել էր 4 մարզիկներ: Հայաստանի հավաքականից փայլուն հանդես է եկել Արայիկ Ռաֆայելյանը, գրավելով երկրորդ տեղը: Արայիկ Ռաֆայելյանը նաև արժանացել է հատուկ մրցանակի՝ «Ամենակարճ մենամարտ» – 6 վրկ.՝ հաղթելով նոկաուտով:
Արսեն Խաչատրյանը անցկացված վարկանաիշային մենամարտում հաղթանակ տարավ Կոնստանտին Ֆեդորովի նկատմամբ: Թիմային արդյունքով Հայաստանը գրավեց 3-րդ տեղը , 1-ին և 2-րդ տեղում էին Ռուսաստանի եւ Ղազախստանի հավաքականները: